Ծառայությունների մատուցման պայմաններ
Հրապարակային պայմանագիր
Տեղադրվել է 16.08․2021թ.-ին
Հիմնական պայմաններ
Aesthetics.am ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Մեզ»), ներկայացնում են Aesthetics.am առցանց գնումների հարթակը, որը ներառում է, բայց չի սահմանափակվում՝ Կայքի միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման և այլ գործարքների www.aesthetics.am ինտերնետային կայքում (այսուհետ՝ «Կայք») իրականացման հիմնական պայմանները։ Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են
կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել aesthetics.am-ի կողմից՝ իր հայեցողությամբ: Aesthetics.am-ն առցանց հարթակ է, որտեղ վաճառվում են հայկական արտադրության զարդեր, որին կից գործում է նաև գնված իրերի առաքման ծառայություն։
1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները
Հրապարակային պայմանագիր՝ aesthetics.am-ի և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և Մեր կողմից մատուցվող Ապրանքների/Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:
Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը aesthetics.am-ի հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, aesthetics.am-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:
Գործընկեր կամ Ծառայություններ մատուցող անձ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը aesthetics.am-ի հետ կնքել է պայմանագիր՝ վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց:
Վաճառող կամ aesthetics.am՝ առցանց հարթակ, որն առաջարկանում է զարդեր և/կամ Ծառայություններ:
Կայք` aesthetics.am-ի կողմից առաջարկվող Ապրանքները և/կամ Ծառայությունները ներկայացնող համացանցային կայքը, որը գրանցված է նույնանուն aesthetics.am դոմենային հասցեով:
Ակցիա` aesthetics.am-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում են որոշակի ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ:
Ակցիայի անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում aesthetics.am-ը Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ և/կամ Ծառայություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:
2. Ընդհանուր դրույթներ
2.1. Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելը, պատվերի և նախատեսված վճարի կատարելը։ Օգտատիրոջ կողմից սույն առաջարկի բոլոր պայմաններին համաձայնելը, հավասարազոր է Պայմանագրի կնքմանը:
2.2. Սույն հրապարակային պայմանագիրը կարող է պարբերաբար փոփոխվել և թարմացվել aesthetics.am-ի կողմից՝ իր հայեցողությամբ։ Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: aesthetics.am-ը կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: aesthetics.am-ը կարող է տրամադրել Պայմանների անգլերեն տարբերակի այլ լեզուներով թարգմանություններ: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Պայմանների որևէ այլ լեզվով տրամադրած թարգմանությունը Ձեր հարմարավետության համար է,
և aesthetics.am-ի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվում են Պայմանների հայերեն տարբերակով: Պայմանների հայերեն տարբերակի և այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա է ճանաչվում Պայմանների հայերեն տարբերակը:
2.3. Օգտատերը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Կայքից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:
3. Aesthetics.am-ի իրավունքներն ու պարտականությունները
3․1․ aesthetics.am-ն իրավունք ունի՝
3.1.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը՝ Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում,
3.1.2. Կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները,
3.1.3. Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց,
3.1.4. Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
3․2․ aesthetics.am-ը պարտավոր է՝
3.2.1. Օգտատիրոջ համար ապահովել Կայքից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն,
3.2.2. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ aesthetics.am-ի միջոցով վաճառվող ապրանքատեսակների տրամադրվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, ակցիաների և այլ հնարավորությունների մասին:
3.2.3. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:
4. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները
4.1. Օգտատերն իրավունք ունի`
4.1.1. Օգտվել Կայքում հասանելի բոլոր ապրանքատեսակներից, աշխատանքների կատարումից և ծառայություններից՝ Կայքի օգտագործման կանոնների համաձայն:
4.1.2. Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փաստաթղթային եղանակով` համաձայն Կայքի` «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների:
4.1.3. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
4.2. Օգտատերը պարտավոր է՝
4.2.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները,
4.2.2. aesthetics.am-ին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ապրանքների գնման, աշխատանքներից և ծառայություններից օգտվելու համար,
4.2.3. Կայքից օգտվելու ընթացքում հետևել Կայքի օգտագործման կանոններին,
4.2.4. Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը, հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։
5. Մտավոր սեփականության իրավունքները
5.1. Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են aesthetics.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
5.2. Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում հղումը Կայքին պարտադիր է:
5.3. Կայքում ներկայացված են ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք aesthetics.am-ի և իր հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։
5.4. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
5.5. Aesthetics.am-ը գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել aesthetics.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։
6. Վեճերի լուծման կարգը և Պատասխանատվություն
6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.2. Aesthetics.am-ը պատասխանատվություն չի կրում Կայքում Գործընկերոջ կամ Ծառայություններ մատուցող անձի կողմից ներկայացված ապրանքի երաշխիքային պարտավորությունների համար:
6.3. Aesthetics.am-ը պատասխանատվություն է կրում առաքման ժամանակի համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար:
6.4. Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։
6.5. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է Կայքում տրամադրված է Ծառայություններ մատուցող անձի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են aesthetics.am-ի հետ:
6.6. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է Գնորդի հաշվեկշռին նրա դրամական միջոցների վերադարձմամբ:
6.7. aesthetics.am-ը պատասխանատու չէ Գործընկերոջ կամ Ծառայություններ մատուցող անձի կողմից զեղչերի տրամադրման կամ նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Կայքում ակցիայի անցկացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:
6.8. Ապրանքի կամ ծառայության գնի հետ կապված ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն ենթակա է ճշտման aesthetics.am-ի հետ:
6.9. aesthetics.am-ը պատասխանատու չէ Ապրանքների և/կամ Ծառայությունների օգտագործման հետ կապված որևէ վնասի համար:
6.10. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:
7. Կողմերի պատասխանատվությունը
7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ
կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /Ֆորս-մաժոր/
8.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը,
պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
9. Այլ դրույթներ
9.1. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են aesthetics.am-ի պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է aesthetics.am-ի և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
9.3. Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում:
9.4. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, պատվերի և նախատեսված վճարը կատարելու պահից:
9.5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով:
10. Ծանուցումներ
10.1. Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի, Կայքի միջոցով, որը համարվում է պատշաճ:
10.2. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ aesthetics.am-ը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից: